Tuesday, 16 06 2026
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Պետգույքի օտարումը կատարվել է խախտումներով. պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 23.08.2017թ. իրականացրել է ք. Երևան, Կենտրոն համայնք, Լեոյի փողոց 54 հասցեում գտնվող 2503.4 քմ մակերեսով վարչական շենքի, 55.9 քմ մակերեսով կաթսայատան և 0.12 հա մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 515.890.000 ՀՀ դրամ:

Նշված գնահատման հիման վրա 17.05.2018թ. վերը նշված գույքը մրցութային կարգով 360.620.000 ՀՀ դրամով օտարվել է:

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 515.890.000 ՀՀ դրամ, այլ՝ 850.000.000 ՀՀ դրամ կամ շուրջ 1.5 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից նշված անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը:

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել ք. Երևան, Կենտրոն համայնք, Լեոյի փողոց 54 հասցեում գտնվող գույքի գնահատման աշխատանքներ: Արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չառնելով գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը՝ կազմել է կեղծ եզրակացություն, որով 850.000.000 ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է 515.890.000 ՀՀ դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում նշված գույքը օտարվել է իրական արժեքից շուրջ 3 անգամ պակաս՝ պետությանը պատճառելով շուրջ 489.380.000 ՀՀ դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում