Շաբաթ օրը վարչապետի՝ Շիրակ կատարած այցի ընթացքում նկարիչ Մինաս Ավետիսյանի 4 որմնանկարները հետ պահանջող նախաձեռնող խումբը նամակ է հանձնել վերջինիս՝ պահանջելով իրենց քաղաքի որմնանկարները։
Այս կապակցությամբ «Առաջին լրատվականը» զրուցեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ գյումրեցիները վարչապետին հանձնել են այն նույն նամակը, որը ծանուցագրով ուղարկվել էր նրան հունիսի 29-ին։ Նամակի հեղինակներն էին Գյումրիի 35 հասարակական կազմակերպությունները։ «Վարչապետն ասաց, որ անպայման կարձագանքի»,- ասաց Լ.Բարսեղյանը։
Լ.Բարսեղյանը հայտնեց, որ վարչապետին ու նրան ուղեկցող պաշտոնատար անձանց գյումրեցիները դիմավորել են 2 պաստառներով, որոնց վրա գրված է եղել «Վերադարձրե՛ք մեր 4 որմնանկարները» և «Մինասը մեզ, Հասմիկը՝ ձեզ»։
Նրա հերքեց նաև մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին՝ իբրև վարչապետն ասել է, որ հետ կվերադարձնի որմնանկարները։ «Ես չեմ լսել նման բան»,- հավելեց նա։
Նշենք, որ համաձայն օրենքի, վարչապետն ունի 1 ամիս ժամանակ՝ նամակին պատասխանելու համար։ ումրեցիները հետ են պահանջում որմնանկարները: Նախաձեռնող խումբը վարչապետից փորձեց ճշտել նաեւ, թե որմնանկարները ե՞րբ կվերադարձնեն Գյումրի: Այսօր Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ Մինասի 4 որմնանկարները հետ պահանջող նախաձեռնող խումբը նամակ հանձնեց վարչապետին, որով գյումրեցիները հետ են պահանջում որմնանկարները: Նախաձեռնող խումբը վարչապետից փորձեց ճշտել նաեւ, թե որմնանկարները ե՞րբ կվերադարձնեն Գյումրի:







































