«Այս պահի դրությամբ դժվար է խոսել արդյունքի մասին, քանի դեռ հանձնաժողովը վեր չի հանել այն բոլոր խնդիրները, որոնք առկա էին և խոչընդոտում են երկրի՝ սահմանադրաիրավական զարգացմանը, դրա հիման վրա չի մշակել համապատասխան փաստաթուղթ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին:
Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման երկրում առնվազն անհասկանալի կլիներ լսել, որ մենք կողմ ենք մոդելի փոփոխությանը: