Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում նշեց, որ իրենց կողմից ներկայացված 4 նախագծերը մերժվեցին:
«Եթե 3 նախագծերի հետ կապված կարող եմ ասել, որ դուք երևի մի այլ փիլիսոփայություն ունեք, ապա ոչ մի կերպ չեմ հասկանում ՍԴ-ի որոշման իմպլեմենտացիայի նախագծի մերժումը: Պարոն Գրիգորյան, ձեզ մեծ ապագա է սպասում: Այն էներգետիկան, այն էնտուզիազմը, այն էքսպրեսիան, որ դուք ներդնում եք մեր նախագծերը մերժելու կոչ անելով մարդկանց… ուղղակի ապշած եմ. ցնցվենք, հա՞, որ դուք բովանդակային քննարկել եք մեր նախագիծը: Վիճակագրությո՞ւն եք գողանում՝ ի՞նչ է նշանակում մենք էինք ուզում անել»:
Նրա խոսքով՝ իշխանությունների վիճակն առանց այն էլ լավ չէր անցյալ տարի, դուք վատթարացնում եք նրանց վիճակը նման բաներով:
Մանրամասները՝ տեսանյութում: