Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարող է նշանակվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լիազոր ներկայացուցիչ, գրում է «Արգումենտի նեդելի»-ին՝ Կրեմլի իր աղբյուրին հղումով:
Պարբերականի տվյալներով, հանրապետության առաջնորդին արդեն առաջարկվել է զբաղեցնել նոր պաշտոնը:
Ակնկալվում է, որ Կադիրովը կդառնա Ռուսաստանի ղեկավարի լիազոր ներկայացուցիչը Արաբական թերակղզու իսլամական երկրներում:
Այս մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա:
Ինչպես հայտնի է, այս պահին Չեչնիայի ղեկավարը արձակուրդում է՝ հիվանդության պատճառով: