ԱՄՆ-ի Սենատը հունվարի 16-ին կսկսի նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների քննությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին հայտնել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը:
Ելույթ ունենալով Սենատում՝ Մակքոնելը հայտարարել է, որ հունվարի 16-ի կեսօրին (Երևանի ժամանակով 21:00-ին) կլսեն մեղադրողներին Ներկայացուցիչների պալատից, որոնք սենատորներին կներկայացնեն Թրամփին առաջադրված մեղադրանքի հոդվածները: Նույն օրը երդում կտա Գերագույն դատարանի ղեկավարը, որը կքննի Սենատում կայանալիք գործընթացը, որտեղ սենատորները երդվյալ ատենակալների դեր են կատարելու:
Ներկայացուցիչների պալատը հունվարի 15-ին քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործը Սենատ հանձնելու օգտին: Սպիտակ տան ղեկավարին ներկայացված է մեղադրանքի երկու հոդված՝ իշխանության չարաշահում և Կոնգրեսի հետաքննության խոչընդոտում: Փաստաթուղթը նաև հավանություն է տալիս յոթ մեղադրողներին, որոք դատավարության ընթացքում կներկայացնեն Ներկայացուցիչների պալատը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: