Friday, 26 04 2024
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

«Կասես, որ Վալոդիկ դու… նշանաբառ ես գոռացել, չեմ պատասխանել, խփել ես»

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Համլետ Դավթյանի, 2011թ. ապրիլի 29-ի դատավճռով 15 տարվա ազատազրկման դատապարտեց 22-ամյա Վալոդիկին՝ Վլադիմիր Լևոնի Սաքոյանին՝ մարտական ծառայության կանոնները խախտելու (ՀՀ քրօրի 365 հ. 1-ին մ.) և համածառայակից Գ.Առաքելյանին սպանելու (104-ի 2-րդ մ. 2-րդ կ.) համար:

Վլադիմիր Սաքոյանը մինչ այդ, ծառայության ընթացքում հասցրել էր ևս մեկ պատժաչափ վաստակել՝ իր պարտականությունները կատարող պետին դիմադրելու, պարտականությունները խախտելուն հարկադրելու համար և նույն դատարանի կողմից 8-ամյա կրթությամբ Սաքոյանը դատապարտվել է կարգապահական գումարտակում պահելով՝ մեկ տարի ժամկետով: Իսկ վերջին դեպքով առաջադրված մեղադրանքներով Վ.Սաքոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել՝ հիմնավոր համարելով նախաքննական մարմնի ձեռք բերած տվյալները:

Ասկերանի շրջանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, հրաձիգ, կոչումով շարքային Վ.Սաքոյանը, զորամասի հրամանատարի հրամանով 2010թ. հուլիսի 2-ից մինչև հուլիսի 10-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության թիվ 138 մարտական դիրքում, սակայն խախտել է Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու մարտական հերթապահություն կրելու կանոնները և անվտանգությանը վնաս պատճառելու ակնհայտ սպառնալիք ստեղծել: Եվ դա արել է պարբերաբար. զորամասի շտաբի պետի կողմից հաստատված հերթապահության գրաֆիկով սահմանված հերթապահությունը չի կրել դիրքի առաջնային գծի դիտակետում, և շարքային Հ.Քոչարյանը միայնակ է հերթապահել կամ մեկ այլ զինծառայողի հետ: Դեպքի օրը՝ անցյալ տարվա հուլիսի 7-ին, ժամը 17.00-ից մինչև 19.00-ն գրաֆիկի համաձայն Վ.Սաքոյանը, լինելով ավագ դիտորդ, կրկին մնացել է գետնատնակում և Հ.Քոչարյանին միայնակ ճամփել սահմանի՝ առաջնային գծի անվտանգությունը հսկելու: Այդ ժամանակ զորամասի հրամանատարի հրամանով դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Առաքելյանը նշանակված է եղել թիվ 139 և 140 մարտական դիրքերի հենակետի պատասխանատու և հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելու հանձնարարություն ունենալով, թիվ 138 հենակետի մոտով շարժվել է դեպի 137 Ա մարտական դիրք՝ այնտեղի խրամաբջիջը կառուցելու մեխանիզմը ուսումնասիրելու և նույնը իր հենակետում կառուցելու նպատակով: Հուլիսի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում առաջնային գծի խրամուղով թիվ 138 մարտական դիրքի առաջնային գծով անցնելիս նկատել է, որ դիտակետի դիտորդ, շարքային Հ.Քոչարյանը քնած է, իսկ մյուս դիտակետում ընդհանրապես դիտորդը բացակայում է և հակառակորդի հետ անմիջական շփման գծում պահպանվող դիրքում դիտարկումներ չեն կատարվում, հսկողություն չի իրականացվում: Ավագ լեյտենանտ Գ.Առաքելյանը, տեսնելով այդ բարձիթողի վիճակը, լուսանկարել է այն. թվային ֆոտոխցիկով լուսանկարել է Քոչարյանին, նախ՝ քնած վիճակում, ապա արթնացրել ու նստած վիճակում է լուսանկարել: Իսկ հետո նրանից հետաքրքրվել է, թե ով է և ուր է նրա հետ հերթապահություն իրականացնող մյուս դիտորդը: Հ.Քոչարյանն ասել է՝ Վ.Սաքոյանն է, և նա այս պահին զուգարանում է: Ժամը 19.00-ին, նրանց հերթափոխն ավարտվել է, և Հ.Քոչարյանը վերադառնալով գետնատնակ, համածառայողներին պատմել է կատարվածի մասին: Վ.Սաքոյանին հայտնել է, որ ավագ լեյտենանտ Գ.Առաքելյանը իմացել է նրա բացակայության մասին: Վ.Սաքոյանը զայրացել է Հ.Քոչարյանի վրա՝ քնելու համար, և սկսել անհանգստանալ հնարավոր հետևանքներից, և գետնատնակում դիրքի ավագի և հանգստացող հերթափոխի ներկայությամբ ասել, որ եթե Գ.Առաքելյանը կատարվածի մասին զեկուցի վերադաս հրամանատարությանը, ապա իր համար վատ է լինելու: Արդեն կեսգիշերից հետո, ժամը 01.15-ի սահմաններում, երբ դիրքի ավագ Ա.Հարոյանից իմացել է, որ թիվ 137 մարտական դիրքից Գ.Առաքելյանը վերադառնում է և նրան դիմավորել է պետք, ցանկություն է հայտնել անձամբ գնալ նրան ընդառաջ՝ շարքային Ս.Գրիգորյանի ուղեկցությամբ. հույս է ունեցել՝ Առաքելյանին համոզել, որ ջնջի լուսանկարները և այդ մասին չզեկուցի վերադասներին: Գետնատնակից դուրս գալուց հետո, խրամուղով դեպի 137 մարտական դիրքի ուղղությամբ շարժվելու ընթացքում ճանապարհին լիցքավորել է ինքնաձիգը և դրել պահպանակի վրա: Խրամուղում ժամը 01.30-ի սահմաններում հանդիպելով Գ.Առաքելյանին, Վ.Սաքոյանն առաջարկել է նրան ֆոտոխցիկից ջնջել լուսանկարները, սակայն լեյտենանտը չի համաձայնել, իսկ երկրորդ անգամ պահանջը կտրականապես մերժվելուց հետո, Վ.Սաքոյանը ուսից իջեցրել է ինքնաձիգը, կրակոց արձակելու անհրաժեշտ տարածություն ապահովելու համար 3-4 քայլ հետ է գնացել, ինքնաձիգը հանել պահպանակից և կրակահերթ արձակել Գ.Առաքելյանի վրա: Ոտքին ստացած հրազենային վնասվածքներից Առաքելյանը մահացել է Ստեփանակերտի զինհոսպիտալում՝ արյան կորստից: Իսկ մինչ այդ, Վ.Սաքոյանը վերադառնալով գետնատնակ, ասել է, որ թուրք է խփել, սակայն, երբ իմացել են, որ վիրավորը Գ.Առաքելյանն է, նրան տեղափոխել են գետնատնակ և շտապ օգնություն կանչել: Այդ ժամանակ Առաքելյանը կշտամբել է Վ.Սաքոյանին, բայց նաև ականատեսների վկայությամբ ասել. «Կասես, որ Վալոդիկ դու երկու անգամ նշանաբառ ես գոռացել, սակայն ես չեմ պատասխանել, դրա համար էլ խփել ես»: Այդ ժամանակ համածառայակիցները հասկացել են, որ Գ.Առաքելյանին Վ.Սաքոյանն է անմեղ տեղը խփել, թուրք չի եղել:

Դատարանը, պատիժը նշանակելիս, հաշվի է առել մի շարք հանգամանքներ. Սաքոյանի հանցանքները, որոնք դասվում են միջին ծանրության և առանձնապես ծանր հանցանքների թվին, ամբաստանյալը նախկինում դատված է, զղջում է կատարածի համար, սակայն բնութագրվում է բացասական: Նրա պատասխանատվությունը, պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան: Որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել հանցանքը կատարելու ռեցիդիվը: Հաշվի է առնվել նաև նրա արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը: Դատարանը վճռել է Վլադիմիր Սաքոյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և պատիժ նշանակել՝ ՀՀ քր. օր.-ի 365-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 1 տարի ժամկետով, ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկում 14 տարի ժամկետով, և նշանակված պատիժները լրիվությամբ գումարելու միջոցով վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 15 տարի ժամկետով:

Այժմ Վ.Սաքոյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել և փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ և ՀՀ քր.օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով Վլադիմիր Սաքոյանի արարքը վերաորակել ՀՀ քր.օր-ի 109 հոդ 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) և կայացնել արդարացի դատավճիռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում