Saturday, 27 04 2024
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Վարչապետի խոսքը ՀՀ-ում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր հայեցակարգի քննարկմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր վարչապետի մոտ քննարկմանը կառավարության մեր գործընկերներին ներկայացրեցինք անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցումը, որն առաջարկում ենք կիրառել։

Այն ենթադրում է, որ սոցիալական կարիքի գնահատումը և աջակցությունը հիմնված կլինի ոչ թե քաղաքացու սպառման, այլ եկամտի չափի վրա, այլ կերպ ասած՝ իր առջև խնդիր է դնում ապահովել երաշխավորված նվազագույն եկամուտը (Guaranteed Minimum Income)։

Համակարգը միանշանակ պետք է հաշվի առնի աշխատունակության գործոնը և խրախուսի զբաղվածությունը, միևնույն ժամանակ ավելի հասցեական դարձնելով ամենախոցելի խմբերին տրամադրվող աջակցությունը։ Նոր մոտեցումը հաշվի է առնելու նաև ժողովրդագրական ներուժը, երեխայակենտրոն աջակցությունն ավելի զգալի դարձնելու նպատակով։

Համակարգի ներդրումը ենթադրում է ավելի օբյեկտիվ գնահատման մեթոդ, որը հիմնված կլինի փաստագրված տեղեկությունների հավաքագրման վրա, այդ թվում ինքնաշխատ եղանակով։

Շուտով կսկսենք քննարկումները տարբեր շահագրգիռների հետ։

Այս փուլում ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ տեղակալներ Ժաննա Անդրեասյանին և Արման Ուդումյանին, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանին, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանին և աշխատանքային խմբի մյուս անդամներին կատարած աշխատանքի համար։

Սոցիալական բարեփոխումներն անխուսափելի են, և մենք դա միասին կիրականացնենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում