Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

ՊՎԾ-ն այլ բան է ասում, համայնքապետը՝ այլ. Վայքի համայնքապետարանում հայտնաբերած 80 միլիոնի խախտումներով զբաղվում է դատախազությունը

Անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել էր ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել էին 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։

Մասնավորապես պարզվել էր․

• 2016-2019թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։

• Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում օտարված որոշ հողատարածքների և գույքի աճուրդներին այլ մասնակիցների առկայությունը կրել է ձևական բնույթ:

• Տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել եկամտային հարկի գումար:

• 2017-2018թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից ձեռք բերված ավտոպահեստամասերի ծախսման ճշտության ուսումնասիրությամբ արձանագրվել են չհիմնավորված ծախսեր:

• Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց համար հաշվարկվել և վճարվել են աշխատավարձեր։

• 2016-2019թթ. Համայնքապետարանի, ինչպես նաև իրականացված այլ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների ուսումնասիրություններով արձանագրվել են փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքներ:

• Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:

Վայքի համայնքապետ Թարո Ավետյանը, որը դեռևս տարեվերջին խոստացել էր մեզ պարզաբանումներ տալ այս արդյունքների հետ կապված, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սխալ է ստուգումների արդյունքում հայտնաբերված 80 միլիոնը որակել որպես չարաշահում։ Այդ գումարի զգալի մասը, մոտ 58 միլիոնը «ժողովրդի պարտքն է» համայնքին, որը կուտակվել է ոչ թե իր պաշտոնավարման տարիներին, այլ քաղաքապետարանների սկզբնավորման օրվանից։ «Կարելի է ասել՝ 1997 թվականից ազգաբնակչությունը վճարումներ չի արել։ Վճարումները՝ կապված գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքի, հողի վարձակալության հետ, և դա կազմել է 58 միլիոն դրամ»,- ասաց համայնքապետը։

Մեր դիտարկմանը՝ ՊՎԾ հաղորդագրության մեջ հստակ նշված են խախտումների պատճառները՝ չգրանցված, պակաս հրամցված հարկեր, գրանցված, բայց աշխատանքի չհաճախող աշխատակիցների համար դուրս գրված գումարներ, խախտումներ գնումների գործընթացում և այլն, ու ոչ մի խոսք չկա բնակիչների չվճարած հարկերի մասին, Վայքի համայնքապետը արձագանքեց. «Նման բան գոյություն չունի։ Միայն եղել են մի քանի աշխատողներ, որոնք թույլտվություն են վերցրել, բայց հետո գնացել ու սահման են անցել։ Գուցե կարող է խոսք գնալ դրա մասին։ 17 միլիոն դրամ էլ գնումների ընթացակարգի հետ կապված խնդիր կա։ Դա սուբվենցիան ծրագիրն է, որն իրականացրել ենք, կառավարությունը իր մասնաբաժինը վճարել է, մենք էլ արևային ֆոտովոլտային կայան ենք տեղադրել։ 17 միլիոնը վերաբերում է դրան։ 58 միլիոնին գումարած 17 միլիոն ստացվում է 75 միլիոն։ Չարաշահումներ չկա այստեդ։ Մենք մի փոքր անհամաձայնություն ենք հայտնել որոշ պակաս փաստաթղթերի հետ կապված, բայց այդ փաստաթղթերը գտնվեցին։ Խոսքն այս ամենի մասին է»։

Երբ պնդեցինք, որ իր ասածներն ու ՊՎԾ հաղորդագրության մեջ էական տարբերություն կա, ինքը բոլորովին այլ բանի մասին է խոսում, քան արձանագրել է ՊՎԾ-ն, համայնքապետը նկատեց. «Այստեղ համաձայնության, կամ անհամաձայնության, տարբեր բաների մասին խոսք լինել չի կարող։ Էդ պարտքից ոչ ոք չի հրաժարվում, մեր բյուջեում դա գրված է, և մենք աշխատանքներ ենք տանում դա գանձելու ուղղությամբ, պարզապես դժվարություններ կան, քանի որ շատ մարդիկ հիմա երկրում չեն կամ մահացել են, և նրանց պարտքերը մնացել են, գումարվել են տույժ-տուգանքներ»։

Նշենք, որ Վայք և Եղեգնաձոր համայնքներում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզ կատարած այցից հետո, երբ վարչապետն ակնհայտ դժգոհություն հայտնեց մարզում կառավարության սուբվենցիոն ծրագրերի իրականացման հետ կապված։ Վայք և Եղեգնաձոր քաղաքներում կատարած շրջայցի ժամանակ վարչապետն արձանագրեց, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ոչ մի աշխատանք չի կատարվել։ Վայքի համայնքապետը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ Վայքից դժգոհություն չի եղել։ Իրենք սուբվենցիոն միայն մեկ ծրագիր են իրականացրել, որը վարչապետին շատ դուր է եկել, քանի որ դրա արդյունքում հնարավոր է եղել տարեկան խնայել 3.5-4 միլիոն էլեկտրաէներգիայի գումար։ Արևային ֆոտովոլտային կայանի շնորհիվ այլևս այդ գումարները չեն վճարելու։ «Մեր մասով ոչ մի ուրիշ բան չի բացահայտվել»,- ասաց Ավետյանը։

Ի դեպ, ՊՎԾ-ն տարեվերջին տարածած հաղորդագրության մեջ նաև նշել էր, որ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ ՊՎԾ-ից նոր են ստացել Վայքի համայնքապետարանում իրականացված ստուգման և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը, դրանցով արդեն իսկ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում սկսվել է ուսումնասիրություն, դրանց արդյունքների մասին կտրվի պատշաճ տեղեկատվություն:

Թարո Ավետյանից ևս հետաքրքրվեցինք՝ հատկապես գրանցված, սակայն աշխատանքի չներկայացած ու նրանց համար աշխատավարձ դուրս գրելու մասով, որը ենթադրում է քրեական պատասխանատվություն, քրեական գործ չի՞ հարուցվել, պատասխանը բացասական էր. «Ոչ, ոչ մի քրեական գործ չկա։ Դրանք մեկ-երկու դեպք են, որոնք թույլտվություն են վերցրել հիվանդության պատճառով, սակայն սահմանը հատել են։ Նրանց համար դուրս գրված աշխատավարձերը, բնականաբար, հետ կգանձվեն»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում