Թեհրանում հարյուրավոր ցուցարարներ, մասնավորապես ուսանողներ են դուրս եկել փողոց այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները խոստովանել են ուկրաինական ինքնաթիռը հրթիռակոծելու փաստը՝ հայտնում է Reuters-ը:
Ցուցարարները պահանջել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը: Ակցիան է անցկացվում «Հրաժարականը բավարար չէ, անհրաժեշտ է դատավարություն» կարգախոսի ներքո:
Մարդիկ նաև բողոքում են ընդդեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, որը ստանձնել է ինքնաթիռի հրթիռակոծման պատասխանատվությունը:
— Bahare Hedayat (@HedayatBahare) January 11, 2020