Արաբական ծովում ռուսական նավը և ամերիկյան Էսկադրային ականակիրը (USS Farragut) եղել են վտանգավոր հեռավորության վրա: Տեսանյութը հրապարակել է Միացյալ Նահանգների Ռազմածովային նավատորմը թվիթերյան իր էջում:
Հրապարակման մեջ ասվում է, որ Էսկադրային ականակիրը նախազգուշացրել է ռուսական նավին միջազգային կանոնների համաձայն: ԱՄՆ նավատորմի ներկայացուցչի խոսքով, Farragut-ը հինգ անգամ ազդանշան է տվել և պահանջել, որ ռուսական նավը փոխի ընթացքը:
Ռուսաստանի Պաշտպանության գերատեսչությունն էլ նշել է, որ ամերիկյան էսկադրային ականակիրը խախտել է ծովում նավերի բախման նախազգուշացման միջազգային կանոնները:
On Thursday, Jan. 9, while conducting routine operations in the North Arabian Sea, USS Farragut (DDG 99) was aggressively approached by a Russian Navy ship. pic.twitter.com/SCVyTINNqe
— U.S. 5th Fleet (@US5thFleet) January 10, 2020