ԱՄՆ-ի և Իրանի միջև գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների:
Պարբերականի տվյալներով, առաջին շփումը տեղի է ունեցել Բաղդադի օդանավակայանում գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից ժամեր անց: Միացյալ Նահանգները խնդրել է Իրանի իշխանություններին չսրել հակամարտությունը:
Իրանի իշխանությունները կրկին Շվեյցարիայի դեսպանատան միջոցով պարզաբանել են իրենց դիրքորոշումը:
Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչները պատմել են, որ կապը տեղի է ունենում ֆաքսի միջոցով, որին մուտք ունեն սահմանափակ թվով մարդկիկ: Ավելի ուշ, հաղորդագրությունները շահագրգիռ կողմերին փոխանցել են դիվանագետները: