Գաֆեսճեան ժամանակակից թանգարանի կառուցման ուղղությամբ աշխատանքները սկսվել են, սակայն կիսատ մնացել: Դրանց ապագան հարցականի տակ է:
Երգիչ Արթուր Իսպիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախապես մտածված էր ստեղծել գեղեցիկ մի կառույց: Հարևանությամբ ապրողները, տեսնելով շենքի վիճակը՝ աղբը նետել են ցանկապատի վրայից դեպի կիսակառույցը, ինչի հետևանքով գոյացել է աղբակույտ:
Թանգարանի կառուցման համար բավական մեծ գումարներ են ներդրվել, հիմքերը գցված են, սակայն այժմ այդ հիմքերն արդեն իսկ պիտանի չեն՝ քանդման ենթակա են:
Մանրամասները՝ տեսանյութում:









































