Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

ՊԵԿ-ը չի թիրախավորել փաստաբանական ոլորտը, բայց ոլորտի նկատմամբ իրականացնելու է հսկողական աշխատանքներ

«Փաստաբանական, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների վերաբերյալ ՊԵԿ-ը մշտապես իրականացրել և իրականացնելու է հսկողական աշխատանքներ»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին ՊԵԿ լրատվականից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հարկային մարմինները ստուգումներ իրականացնո՞ւմ են փաստաբանական գրասենյակներում, թե՞ ոչ, և ի՞նչ նպատակ են հետապնդում այդ ստուգումները։ ՊԵԿ-ից նաև հավելեցին, որ որևէ ուղղորդված վերահսկողության կամ ոլորտի թիրախավորման մասին խոսք լինել չի կարող։ «Ստուգումներն իրականացվում են վերլուծությունների արդյունքում ռիսկեր հայտնաբերված հարկ վճարողների նկատմամբ, և դա համընդհանուր մոտեցում է»,- փոխանցեցին ՊԵԿ լրատվականից։

Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ Պետական եկամուտների կոմիտեն մտնում է փաստաբանների գրասենյակներ, ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել և այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել:

«Առաջին լրատվական»-ը փորձեց նաև Փաստաբանների պալատից պարզաբանում ստանալ, թե արդյոք փաստաբանները դժգոհե՞լ են իրականացված ստուգումներից։ Պալատի խոսնակ Հայկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ փաստաբանների պալատի և ՊԵԿ-ի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ՊԵԿ-ը գրավոր կարգով պետք է իրազեկի Փաստաբանների պալատին, եթե ստուգում է իրականացնում անհատ ձեռնարկատեր փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ: Փաստաբանների պալատն էլ փաստաբաններին հորդորել է հաշվարկել և վճարել հարկերը, քանի որ դա փաստաբանի անկախության կարևոր երաշխիքներից մեկն է: Դա կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի պետական մարմինը փաստաբանի նկատմամբ ճնշում գործադրի:

«Մենք 2018-2019 թվականներին որևէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ ստուգում անցկացնելու մասին ՊԵԿ-ից գրություն չենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա Փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում։ Բացի դրանից, Փաստաբանների պալատը փաստաբանների մասնագիտական գործունեության նյութական արդյունքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հավաքագրում և այդպիսով չի կարող տեղեկատվության տիրապետել»,- ասաց Հակոբյանը։

Ի դեպ, Պալատի խոսնակը նշեց, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ նմանատիպ ստուգումներ իրականացվել են նաև Փաստաբանների պալատում, սակայն այդ տեղեկությունները նույնպես իրականությանը չեն համապատասխանում։

«Փաստաբանների պալատում ՊԵԿ-ն այս պահին ստուգումներ չի իրականացնում: Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ անցած տարի, երբ քննարկվում էր «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը,  նախագծի դրույթներից մեկը փաստաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններում դժգոհություն էր  առաջացրել: Օրինակ՝ փաստաբանները, հաշվապահները, խորհրդատվական ծառայություններ մատուցողները, ըստ այդ նախագծի, 5 տոկոս շրջանառության հարկից անցնելու էին 20% ավելացված արժեքի հարկման դաշտ: Նախագծի քննարկվող դրույթի ընդունման արդյունքում, ինչպես վստահեցնում էին շահառուները, իրենց ծառայությունների գինը կբարձրանար, և ոլորտում ստվերը կմեծանար, ու այս դրույթը բացասական էր ազդելու փոքր ու միջին ձեռներեցների գործունեության վրա: Բավական երկարատև և բուռն քննարկումներից հետո, սակայն, այդ դրույթը կյանքի չկոչվեց։

Ամեն դեպքում, հաշվի առնելով նախկին իշխանությունների  բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը և այդ գործերի շրջանակներում ընդգրկված տասնյակ փաստաբանների ներգրավվածությունը ու նրանց վճարվող ահռելի գումարները, կարելի է նշել, որ ողջամիտ է ՊԵԿ-ի ուշադրությունը ոլորտի նկատմամբ, որպեսզի որոշ փաստաբաններ կարճ ժամանակում չդառնան միլիոնատերեր՝ չվճարելով համապատասխան հարկերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում