Մոսկվայի «Սպարտակ»-ի` Տարասովկայում գտնվող մարզաբազան այցելել են Ռուսաստանի մայրաքաղաքի դպրոցներից մեկի աշակերտները: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պատանի երկրպագուները դիտել են մոսկովյան ակումբի մարզումն, այնուհետև շփվել ֆուտբոլիստների հետ: Նրանց թվում է եղել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով լուսանկարվել է դպրոցականների հետ և ինքնագրեր բաժանել նրանց:








































