Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Հաղթանակ» զբոսայգին կվերանա․ Միայն Արթուր Իսպիրյա՞նն է մտահոգված (տեսանյութ)

«Հաղթանակ» զբոսայգում՝ «Գոլդըն փելըս» հյուրանոցային համալիրի հետնամասում, ծառեր են հատվում, և ակտիվ շինարարական աշխատանքներ են սկսվել, որ իրականացնում է «Գոլդըն փելըս» հյուրանոցի տնօրինությունը:

Երգիչ Արթուր Իսպիրյանը մտահոգված է այգու ճակատագրով, նշում է՝ այգու առնվազն 1000 քմ-ը կսեփականաշնորհեն, անունը կդնեն` բարեկարգում: «Սա կդառնա տենդենց, որ մյուս կողմերում հյուրանոցային համալիրներ կառուցեն: Այգին վերանում է փաստորեն: Եթե առջևի հատվածով զբոսնում ենք, տեսնում` ամեն ինչ լավ է, կարգին, սովորական այգի է, ապա ներսում տեսնում ենք, որ այն լիովին վերանում է»,- ասաց նա:

Իսպիրյանն ուշադրություն հրավիրեց այգում կուտակված աղբի վրա՝ ասելով, որ իրեն ներկայացնում են, թե դա տարիների կուտակում է, այստեղ եղել են հասարակական զուգարաններ:

«Փաստորեն, սա այգու Սովետաշենն է: Նրանց հայրենիքը միայն ցանկապատի ներսում է: Ցանկապատից դուրս իրենց հայրենիքը չի: Սա Երևանի ամենամեծ այգին է, որ պիտի առնվազն երեսուն աշխատող ունենա: Երկար տարիներ խնդրելուց հետո վերջապես պոմպ դրվեց, որ ոռոգման համար ջուր օգտագործվի»,- ասաց նա:

Այգու սալահատակները փոխված չեն, անմխիթար վիճակում են, ողջ այգու հսկողության պատասխանատվությունը դրված է ընդամենը 8 աշխատակցի ուսերին, մինչդեռ առնվազն 15 հոգու աշխատանք է պահանջվում:

Հյուրանոցի ընդլայնման իրենց նպատակների մասին նրանք հայտնել էին դեռևս անցած տարի, երբ հերթական անգամ բարձրաձայնվեց, որ զբոսայգում ծառեր են հատվում: Այդ ժամանակ, սակայն, հյուրանոցի տնօրինությունը հավաստիացրել էր, որ իրենք պարզապես ուսումնասիրում են տարածքը, հյուրանոցի հետնամասի գրունտի ամրությունը: Իսկ որևէ շինարարական աշխատանք կատարելուց առաջ իրենք օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը, թույլտվությունները կստանան, հետո նոր կսկսեն աշխատանքները:

Փաստորեն, հյուրանոցի տնօրինության հավաստիացումները ընդամենը հասարակությանը հանգստացնելու նպատակ էին հետապնդում: Մեկ տարի անց արդեն սկսվել են ակտիվ շինարարական աշխատանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում