«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով օրերս Ծաղկաձոր քաղաքի Senator Royal խաղատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ ծեծի է ենթարկվել մեկ տղամարդ:
Ոստիկանությունը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 11-ին՝ ժամը առավոտյան 4.00-ի սահմաններում:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է ծեծողի անձը , որը ապրիլի 25-ին՝ ժամը 19.30-ին կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ծեծողը Էջմիածնի բնակիչ 35-ամյա Դավիթ Հասրաթյանն է:







































