Իրանն ամերիկյան ռազմական բազաները հրթիռակոծելու ժամանակ օգտագործել է հրթիռների հնացած տեսակներ, որոնք կարելի է դասել անցած դարի 80-ականների հրթիռների շարքին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ:
«Իրականում, օգտագործումը կամ ռազմավարությունը, կամ էլի ինչ որ բաներ, ապա օգտագործված հրթիռները փաստորեն ռետրո են: Ես նկատի ունեմ, որ դա նման էր 80-ականների վերադարձին, հրթիռներն այնպիսին էին, ինչպիսին կարող էին լինել այն ժամանակ եւ կանեին իրենց հնարավորությունների սահմաններում», ասել է դիվանագետը:
Նա նաեւ ասել է, որ չի կարող ենթադրել, թե դեռ ինչ հրթիռներ կան Իրանի տրամադրության տակ:
Նրա խոսքերով Իրանն օգտագործել է մոտ տարածության բալիստիկ հրթիռներ եւ սովորական հրթիռներ մինչեւ 950 կմ թռիչքի հեռավորությամբ: