«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Ռայան Գիգզի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարի աշխատանքում: Ֆերգյուսոնը նշել է, որ Գիգզը կարող է շարունակել մարզել թիմը նաև ապագայում:
«Կարծում եմ Գիգզը հենց նա է, ում հետ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է առաջ շարժվի: Նա ակումբում աշխատանքի 20-ամյա փորձ ունի: Ռայանի հետ պայմանագիր ստորագրեցի, երբ նա դեռ 13 տարեկան էր: Նա երկար ճանապարհ է անցել ակումբում, որի հետ թռիչքներ և անկումներ է ապրել:
Գիգզը հիանալի գիտի, թե ինչ է պետք` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող լինելու համար: Գոհ էի, որ նա ակումբ վերադարձրեց Պոլ Սքոուլզին և Նիկի Բատտին»,- ասել է Ֆերգյուսոնը:








































