Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Թրամփը պատասխանեց Թեհրանին. համաշխարհային ապոկալիպսիսը հետաձգվեց, հակադրությունը կշարունակվի

Ամերիկացի զինվորականների շրջանում Իրանի հրթիռային հարձակման հետևանքով զոհեր չկան՝ այս մասին երեկ երեկոյան պաշտոնապես հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշերը Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել»,- ասել է նախագահ Թրամփը։

Միացյալ Նահանգների նախագահը իր հատուկ ելույթի ընթացքում հերթական անգամ Իրանին մեղադրել է միջազգային ահաբեկչությունը հովանավորելու համար՝ հավելելով, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար: «Մենք դա երբեք թույլ չենք տա»,- հայտարարել է Թրամփը: «Քանի դեռ ես պետության ղեկավար եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, Թրամփը հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության, բայց մինչ այդ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ հերթական ցավոտ տնտեսական պատժամիջոցներն է սահմանում, որոնք կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը: «Ժամանակն է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային հավակնություններից»,- հորդորել է Միացյալ Նահանգների նախագահը:

Մինչ այս ելույթը աշխարհը տագնապով էր հետևում իրադարձությունների զարգացմանը, մանավանդ, որ Թեհրանը հաղորդում էր իր հարվածների հետևանքով 80 ամերիկացի զինվորների մահվան մասին՝ իհարկե, չներկայացնելով կոնկրետ փաստեր։ Այս պարագայում Վաշինգտոնի պնդումներն ավելի արժանահավատ են թվում, որովհետև ԱՄՆ կարգի դեմոկրատական երկրում պարզապես հնարավոր չէ թաքցնել զոհերի մասին տեղեկատվությունը։

Թրամփի ելույթից հետո առաջին տպավորությունն այն է, որ համաշխարհային ապոկալիպսիսը հետաձգվեց։ Իհարկե, ԱՄՆ-ի ու Իրանի հակադրությունը կշարունակվի, և առաջիկա ամիսներին դրա «տաք կետերն» ըստ ամենայնի կլինեն Իրաքը, Լիբանանը, Սիրիան, սակայն «վախճանաբանության» մասին խոսակցությունները, մեղմ ասած, չափազանցված են։ Ի դեպ, դա են վկայում նաև միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների արձագանքները։

Իրանի իշխանությունները ամենայն հավանականությամբ չէին ձգտում, որ Իրաքում ռազմակայաններին հրթիռահարվածներ հասցնելիս ամերիկացի զինվորականներ զոհվեն: Այս գնահատումը բերված է հունվարի 8-ին CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում։ Հեռուստաալիքի վերլուծաբանների կարծիքով՝ գրոհի նպատակն ամենայն հավանականությամբ այն չէր, որ «հնարավորինս շատ ամերիկացիներ սպանվեն»: Ինչպես նշում են CNN-ի վերլուծաբանները, Իրանի իշխանությունները հավանաբար մտադիր էին ԱՄՆ-ին մարտահրավեր նետել կոնֆլիկտի զգալի էսկալացիայի նվազագույն ռիսկով:

Դժվար է չհամաձայնել CNN-ի այս դիտարկման հետ, մանավանդ, որ ԱՄՆ-ն ըստ էության պատրաստ է ռազմական գործողությունների փոխարեն դիվանագիտական ճանապարհն ընտրել և նույնն ակնկալում է Իրանից։ Համենայնդեպս, սա էր Թրամփի խոսքի հիմնական ուղերձներից մեկը։

«Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- երեկ Հայաստանի ԱԽ նիստից հետո ֆեյսբուքյան իր էջում պաշտոնական Երևանի դիրքորոշումը վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքական բովանդակության առումով այս դիրքորոշումն իհարկե անխոցելի է, սակայն դրան հասնելու համար Հայաստանը պետք է դառնա կենսունակ, արդյունավետ պետություն՝ ներքին կառուցվածքային բարեփոխումներով, իրապես դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությամբ։ Տարածաշրջանը թևակոխում է երկարատև հակադրության մի շրջափուլ, որում Հայաստանն իր սուբյեկտությունը մեծացնելու անհրաժեշտություն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում