Ավստրալիայի ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի զինվորականների հետ համատեղ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում կանխել են ծովով ավելի քան 1 տոննա հերոինի խոշորագույն փոխադրումը՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Նախնական գնահատմամբ՝ մոտ 170 մլն եվրո արժողությամբ թմրանյութը հայտնաբերվել է զբոսանավում՝ Արևելյան Աֆրիկայից 48 կմ հեռու՝ Քենիայի և Տանզանիայի մոտ:
Թագավորական նավատորմի ղեկավար Ջերեմի Բլանդենի խոսքով՝ այդ օպերացիան զգալի հարված կհասցնի թմրանյութերի մատակարարներին:
«Սա հերոինի փոխադրումը կանխելու 6-րդ դեպքն է, ներկայումս այս չափաքանակը երբևէ առգրավված ամենամեծ քանակությունն է»,- ասել է Բլանդենը:
Ավստրալիայի զինվորականները ոչնչացրել են առգրավված ամբողջ բեռը:











































