Իտալիայում ափամերձ պահպանությունն ու նավատորմը ավելի քան 1800 ներգաղթյալի են փրկել Սիցիլիայի ափամերձ տարածքում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նավատորմի ներկայացուցիչը հայտնել է, որ պարեկային ինքնաթիռը Սիցիլիայի և Թունիսի միջև մի քանի նավ է նկատել, որոնց սպառնում էր փոթորկի մեջ հայտնվելու վտանգը: Նրանց օգնության են ուղարկվել ռազմական նավատորմի և ափամերձ պահպանության նավեր և 2 քարշակ: Փրկվածների թիվը գերազանցել է շաբաթվա սկզբի թիվը, երբ ցամաք էր հասցվել հազարից ավելի ներգաղթյալ:
Պաշտոնական տվյալներով՝ տարվա սկզբից Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Իտալիա է մեկնել ավելի քան 20.000 ներգաղթյալ:







































