Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է շարունակել իր մարզչական կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այդ մասին հայտնում է The Times-ը:
Տեղեկությունների համաձայն` Կոնտեի գործակալն արդեն բանակցել է «կարմիր սատանաներ»-ի ղեկավարների հետ և քննարկել մասնագետի տեղափոխության հարցերը:
Հիշեցնենք` «Յունայթեդ»-ի ղեկավարները կազմել են թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակը, որոնց թվում են նաև Լուի վան Գալը, Կարլո Անչելոտին և Դիեգո Սիմեոնեն:







































