Thursday, 18 06 2026
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Ինչու է Հովիկ Աբրահամյանն այցելել իրեն վիրավորողներին. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի դադարում անակնկալներ մատուցել: Նա երեկ ամառային կայծակի պես անսպասելի, գարնանային կարկուտի նման` խրոխտ, այցելել է Ազգային Ժողով: Ոչ թե իր արդեն նախկին աշխատասենյակի իրերը հավաքելու, այլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության սենյակում հավաքված «հրաշալի քառյակի» նիստին մասնակցելու համար: Քառյակի հանդիպումները միշտ փակ են լրագրողների համար:

Քառյակի անշրջելիորեն դեմոկրատական ուժերն առանձնապես ջանք չեն գործադրում բացատրելու համար, թե ինչո՞ւ են իրենք` ժողովրդավարության անմռունչ մարտիկները, այդչափ հակադեմոկրատական քայլ անում` լրագրողներից, այսինքն` հասարակությունից գաղտնի պահելով, թե ինչպես են մշակում հասարակության փրկության քայլերը:

Կարելի է ենթադրել, որ քառյակի անդամները նիստերին լրագրողներին ներս չեն թողնում, որպեսզի հանկարծ չարամիտ ու իշխանասպասարկ լրագրողները չլուսաբանեն քառյակի ազգափրկիչ հավաքները, և հանկարծ իշխանությունները չտեղեկանան իշխանության դեմ ուղղված քայլերին ու չկանխեն այն: Բայց երեկ Հովիկ Աբրահամյանի թիկնազորը ԲՀԿ սենյակի դռները չի կոտրել, որևէ մեկի կողմից դիմադրություն ցույց չի տրվել, քառյակի դռները բարեկամաբար բացվել են նրա առաջ: Իսկ միջանցքում սպասող լրագրողների վկայությամբ` Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ նիստի ընթացքում աթոռներ չեն կոտրվել, անգամ մոխրամաններ չեն նետվել որևէ լուսապսակ ճակատի ուղղությամբ:

Չի լսվել նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի բողոքի ու բոյկոտի ձայնը, անգամ Արամ Մանուկյանը չի քաշել նրա կոստյումի թևքից ու չի փորձել դուրս հանել սենյակից ու չի հիշեցրել, որ ընդամենը մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը մասնակցելն ինքն անձամբ որակել էր` որպես անհեթեթություն: Մի խոսքով, երեկ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է հատվածաբար ամբողջական իշխանափոխություն պահանջող քառյակի նիստին, որին լրագրողների մուտքը, կրկնում ենք, արգելված էր` իշխանությունների համար իշխանափոխության պլանները չբացահայտելու խիստ կոնսպիրատիվ նկատառումներով: 

Իրականում Հովիկ Աբրահամյանի այցը, բացի «խաղաղության աղավնին» օպերացիայի մաս լինելուց, քաղաքականապես կարող է այլ նպատակ հետապնդել` քառյակի պահպանումն ու ընդլայնումը: 

Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում