Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատմել է 2014 թվականի հունվարին «Ոսկե գնդակ»-ի արարողության ժամանակ իր էմոցիաների մասին:
«Լինում է այնպես, որ դու չես կարող կառավարել քո զգացումները: Այդպիսի պահերին հնարավոր չէ ինչ-որ բան պլանավորել:
Ինձ համար յուրահատուկ զգացում էր որդուս ձեռքերիս մեջ պահելը: Ոչ մի հայր չի հրաժարվի իր որդու հետ գրկախառնվելուց, այնպես որ դա լիովին անկեղծ էր:
Հնարավոր է, որ ես չափազանց շատ լաց եղա, բայց ես ոչինչ չկարողացա անել ինձ հետ: Դա էմոցիաների անկեղծ և բնական արտահայտում էր»,- խոստովանել է Ռոնալդուն Marca-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 13-ին՝ «Ոսկե գնդակ»-ի արարողության ժամանակ, Ռոնալդուն մրցանակը ստանալիս չկարողացավ զսպել իր էմոցիաները և լաց եղավ:







































