Լիբիայի արևելքում, Բենղազիում տեղակայված խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել Թուրքիայի հետ հարաբերությունների խզմանը, հայտնում է Al-Arabiya հեռուստատեսությունը:
Ավելի վաղ Բենգազիի խորհրդարանը, որը աջակցում է Լիբիայի ազգային բանակին՝ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ, հրաժարվել էր հաստատել Թուրքիայի հետ Տրիպոլիի իշխանությունների կողմից կնքված ռազմական օգնության մասին համաձայնագիրը, ինչպես նաև կողմ էր քվեարկել դրա չեղարկմանը:
Միևնույն ժամանակ, պատգամավորները որոշել են փակել Լիբիայում Թուրքիայի դեսպանատունը: Բացի այդ, Լիբիայի խորհրդարանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային, Աֆրիկյան միությանը, ԵՄ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կոչ է արել չեղարկել Ֆայեզ Սարաջայի Տրիպոլիի կառավարության ճանաչումը: