Սաուդյան Արաբիան նախատեսում է նորությունների, կատակերգական և սատիրիկ տեսանյութերի պատճառով խստացնել վերահսկողությունը YouTube-ի տեղի կոնտենտի նկատմամբ, գրում է The Wall Street Journal-ը: Թերթը նշում է, որ երկիրը YouTube-ի գլխավոր օգտատերերից է. տեղի օգտատերերը YouTube-ով 3 անգամ ավել շատ տեսանյութեր են դիտում, քան ԱՄՆ օգտատերերը:
Ծառայության տարածվածությունը Սաուդյան Արաբիայում բացատրվում է նրանով, որ կառավարության հովանավորյալ ԶԼՄ-ներն ի վիճակի չեն եղել բավարար ծավալի կոնտենտ արտադրել երիտասարդության համար, ասվում է հոդվածում: Նշվում է, որ երկրում ստեղծվող առցանց շոուները մինչև հիմա բավական մեծ ազատություններ են ունեցել ավանդական ԶԼՄ-ների համեմատ:
Երկրի իշխանությունները ծրագրում են հետևել կոնտենտի որակին և քանակին, որը Սաուդյան Արաբիայում ստեղծվում է այնպիսի հարթակներում, ինչպիսին YouTube-ն է: Կարգավորողները նշում են, որ քննադատությունը թույլատրելի է, եթե այն «պրոֆեսիոնալ է և կառուցողական»:








































