Միսսուրիից աշակերտները ստեղծել են հատուկ առարկա, որն օգնում է կանխարգելել կետչուպի շշում ջրային շերտի առաջացումը, հայտնում է Sky News-ը:
Հայտնագործության հեղինակները Ջոնաթան Թոմփսոնն ու Թայլեր Ռիչարդսն են, որոնք ներկայումս հուսով են արտոնագիր ստանալ սնկաձև սարքի համար:
Սարքը թույլ է տալիս կասեցնել սիներեզիսի գործընթացը:
Սնկանման սարքը դրվում է կետչուպի շշի վրա և թույլ չի տալիս, որ ջուրը կետչուպից օգտվելու ժամանակ թափվի սննդի վրա:
Հայտնի չէ՝ պոտենցիալ ներդրողներն արդյոք հետաքրքրվա՞ծ են սարքով:











































