Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Ա.Գևորգյանը այցելել է Լոռու մարզ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում:

Վանաձորում մարզպետարանի ակտիվի, մարզային իրավապահ մարմինների ղեկավարների, քաղաքապետերի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են մարզային ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետին են ներկայացվել մարզպետարանի ընթացիկ գործունեության հետ կապված հարցերը, մարզում առկա օպերատիվ իրավիճակը: Մարզպետարանի և համայնքների ղեկավարները տեղեկացրել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացիկ վիճակը, համայնքային եկամուտների հավաքագրման ցուցանիշները, ինչպես նաև ներկայացվել է տեղեկատվություն գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ:

Ա.Գևորգյանը կարևորել է տարածքային և տեղական, ինչպես նաև պետական բոլոր կառույցների անխափան գործունեության ապահովումը՝ հորդորելով ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ընթացիկ խնդիրների լուծումը, աշխատանքներն իրականացնել բնականոն հունով:

Այնուհետև փոխվարչապետն այցելել է Վանաձորի թիվ 13 դպրոցի և Վանաձորի արվեստի քոլեջի շինհրապարակներ, տեղում ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կրթօջախներին հատկացվել է համապատասխանաբար շուրջ 50 մլն և 35 մլն դրամ: Տեղեկացվել է, որ արվեստի քոլեջում աշխատանքները կավարտվեն այս տարի, իսկ թիվ 13 դպրոցի հետ կապված՝ քննարկվել է դպրոցի ամբողջական վերանորոգման համար անհրաժեշտ գումարները կամ առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրում, կամ այլ ծրագրերում ներառելու հնարավորությունը:

Ա.Գևորգյանը հանձնարարել է անմիջական ուշադրության տակ պահել մարզում իրականացվող ծրագրերի՝ որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում