Մադրիդի «Ռեալ»-ը յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ խաղարկում է Santiago Bernabey Trophy գավաթը: Marca-ի հաղորդմամբ՝ այս տարի գավաթի համար «Արքայական» ակումբի հետ կպայքարի թուրքական «Գալաթասարայ»-ը:
Նշենք, որ այդ խաղում «Գալաթասարայ»-ի կազմում իր նորամուտը կնշի «Ռեալ»-ին քաջ ծանոթ Տոմաշ Ույֆալուշին, ով երկար ժամանակ հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկո»-ում:









































