Գիտնականները վերջնականապես որոշել են, որ Լյուդովիկոս 16-րդի աճյունը կեղծ է՝ ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Scientific Reports գիտական ամսագրում:
Աճյուն ասելով գիտնականները նկատի ունեին Լյուդովիկոս 16-րդի արյան նմուշը:
Պարզվում է, որ աճյունը պատկանում է գրեթե զտարյուն ֆրանսիացու՝ այն դեպքում, երբ միապետն ունեցել է իտալա-գերմանացի նախնիներ:
Ավելին՝ պարզվել է, որ կեղծ Լյուդովիկոս 16-րդը ունեցել է ցածր հասակ ու շագանակագույն աչքեր՝ այն դեպքում, երբ պատմաբանները նրան նկարագրում են որպես բարձրահասակ ու կապուտաչյա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գիտնականները կասկածում են Բուրբոնների դինաստիայի երկու միապետների՝ Հենրիխ 4-րդի ու Լյուդովիկոս 16-րդի աճյունների իսկությանը:










































