Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ենթարկվում է հոգեբանական կտտանքների, որոնք սպառնում են նրա կյանքին: Այս մասին Sonntagsblick պարբերականին հայտնել է ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը:
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայում բանտեր այցելելիս «հոգեբանական խոշտանգումների կլինիկական չափելի հետևանքներ» է նկատել: Մելցերը հավելել է, որ Ասանժի մոտ այդ պահին «ճանաչողական որոշակի ունակություններ» արդեն խախտված են եղել:
ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը հստակեցրել է, որ Wikileaks-ի հիմնադրին խոցելի են դարձել նաև 24-ժամյա դիտարկումը և իր ամերիկացի փաստաբանների հետ խոսելու հնարավորության բացակայությունը:
Նա Ասանժի հետ կատարվողը «սպիտակ խոշտանգում» է անվանել և նյարդային գերլարում, ինչը կարող է հանգեցնել «արյան շրջանառության կոլափսի կամ նյարդային խանգարման, ընդհուպ մահվան»: