Կեչու կեղևի խեժից պատրաստված հին «մաստակի» նմուշը թույլ է տվել գիտնականներին վերականգնել նեոլիթյան դարաշրջանի մի աղջկա տեսքը և պարզել, թե ինչով է նա սնվել: Սա առաջին անգամն է, որ մարդու ԴՆԹ-ի ամբողջական նմուշ չի ստացվել ոսկորներից կամ ատամներից:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում:
Դանիացի գիտնականներին հաջողվել է ճշտել նախնադարի մարդու ամբողջական գենոմը Դանիայի հարավում գտնվող Լոլան կղզում հայտնաբերված 5700 տարեկան խեժի ծամոնի մի կտորում պահված թուքի մնացորդներից: Արդյունքները թույլ են տվել պատկերացում կազմել, թե ինչպիսի տեսք է ունեցել խեժը ծամած մարդը, ինչ է կերել նախկինում և ինչ մանրէներ են ապրել նրա բերանում:
Հեղինակները կարծում են, որ դա երիտասարդ մուգ մազերով աղջիկ է եղել՝ մուգ մաշկով և կապույտ աչքերով: Գենետիկորեն նա ավելի մոտ է մայրցամաքային Եվրոպայի հավաքիչ-որսորդներին, քան սկանդինավյան բնակիչներին: