Monday, 13 05 2024
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ-ն վերաիմաստավորման պետք ունի

Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պառլամենտական կառավարման համակարգի առկայությամբ դեռևս շարունակում է մնալ թույլ ու ոչ ազդեցիկ։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ Հայաստանը միայն անունով է պառլամենտական, բովանդակության մեջ այն դեռևս շարունակում է պահպանել իր խիստ ընդգծված, հիեարխիկ (աստիճանակարգված), ուղղահայաց և ասիկան բնույթը։ Պառլամենտական համակարգին բնորոշ իշխանության ապակենտրոնացման սկզբունքը դեռևս խորթ հայտնություն է մեր միջավայրում և դրանից ելնելով բացակայում են նաև պառլամենտարիզմին ներհատուկ օրինաչափությունները։

Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պառլամենտարիզմի ավանդույթներ և երբև է որևէ քայլ չի ձեռնարկվել արժեքային այդ համակարգի ներդրման և արմատավորման ուղղությամբ։ Ընդհակառակը՝ վերջին 25  տարիներին գործադիր իշխանությունն ամեն ինչ արել է խորհրդարանի դերը նվազեցնելու և դրան խամաճիկի կարգավիճակ շնորհելու համար։ Ինչպես Ռ․ Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար ԱԺ-ն դիտարկվել է որպես հլու-հնազանդ ու մեխանիկական դակիչի կարգավիճակ ունեցող կառույց, որը անշեղորեն պետք է լեգիտիմացնի գործադիրի ցանկացած կամայական որոշում։ Պատահական չէ, որ վերջին երկու տասնամյակներին օրենքի նախագծերի առյուծի բաժինը ներկայացրել է հենց կառավարությունը, իսկ խորհրդարանը աչքի է ընկել բացառիկ պասիվությամբ ու անշարժությամբ։

Արատավոր մոտեցումն այս ավանդույթի ուժ է ստացել և որպես ժառանգություն փոխանցվել հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական թիմին։ Հիմա այստեղ հարց է առաջանում․ արդյոք Փաշինյանն ու նրա թիմը որևէ քայլ ձեռնարկե՞լ են խորհրդարանի դերը վերարժևորելու և պառլամենտարիզմի ավանդույթներ սաղմնավորելու համար։ Իհարկե այս հարցին չափազանց դժվար է պատասխանել, քանի որ հեղափոխական ուժի պաշտոնավարումից ընդամենը մեկ ու կես տարի է անցել, բայց նախնական դիտարկումների հիմքի վրա կարող ենք արձանագրել հետևյալը․ ո՛չ փորձել են վերաիմաստավորել խորհրդրանի դերը և ո՛չ էլ փորձել են էլ ավելի խորացնել դրա կախվածությունը գործադիր իշխանությունից։ Այսինքն ոչինչ չեն արել, թողել նույն բովանդակությամբ ու էությամբ։

Չեմ կարծում, թե Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են խորացնել օրենսդիր իշխանության խամաճիկային կարգավիճակը, բայց չեմ էլ կարծում, թե նրանք փորձում են ԱԺ-ին դուրս բերել այդ ամոթալի կարգավիճակից։ Պայմանականորեն ասած խորհրդրանի անդեմ կարգավիճակի անփոփոխությունը (status quo) չափազանց ձեռնտու է վարչապետին, քանի որ գոնե այս փուլում նա շարունակում է շարժվել գերկենտրոնացված կառավարման համակարգի պահպանման ճանապարհով։ Իսկ ուժեղ խորհրդարանը ուղղակի մարտահրավեր է սուպերվարչապետական կառավարման համակարգի համար։ Վարչապետն, ամենայն հավանականությամբ, տարվել է այն մտայնությամբ, իբրև թե ինչ-որ փուլում կարողանալու է հրաժարվել կառավարման այս անձնային գերկենտրոնացումից։ Բայց չգրված օրինաչափություն է, որ իշխանության գերկենտրոնացումը մշտապես հակվածություն ունի էլի ավելի կենտրոնացման, և եթե կառավարիչները բավարարում են համակարգի այդ բնական պահանջմունքը, ապա հետագայում դառնում են հենց նույն համակարգի գերին։

Նշենք նաև, որ օրենսդիր իշխանության լիազորությունների ըստ պատշաճի չկիրառումը փաստացի հետևանքն է մի կողմից ցանկության բացակայության, իսկ մյուս կողմից էլ անկարողության։ Բացի այդ սուպեր առաջնորդները մշտապես փորձում են տեսնել վերահսկելի ու կառավարելի խորհրդարան։ Իսկ եթե ԱԺ-ն կարողանա կիրառել իր լիազորությունների գոնե 70 տոկոսը, ապա դա լրջագույն մարտահրավեր կլինի գործադիր իշխանության համար։ Վերոհիշյալ մարտահրավերից խուսափելու նպատակով վարչապետը ընտրել է ամենաարդյունավետ մոտեցումը․ արդեն իսկ տասնամյակներ շարունակվող խամաճիկային կարգավիճակի պահպանում, որը քողարկվում է պառլամենտարզմի պատրանքով և սուր դիսկուրսի ուրվականով, ինչպես նաև ժողովրդավարական ժպիտով, բայց հոգու խորքում ժանդարմի աշխարհայացքով։

Եվ այնուամենայնիվ, ԱԺ-ն վերաիմաստավորման, վերաարժևորման և բովանդակային տեսանկյունից վերազինման պետք ունի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում