Գյումրու քաղաքապետարանի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ շուրջ 3 ու կես տարի առաջ նախաձեռնած դատական գործընթացը հատում է եզրագիծը: ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «ԳԱԼԱ» Հ/Ը փաստաբանի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի 26.04.2011թ.-ի որոշումը, որով հեռուստաընկերությանը պարտավորեցնում է ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից:
Հատկանշական է, որ մոտ 4 տարի ձգձգվող դատական այս գործընթացը հանգուցալուծում է ստանում համապետական ընտրությունների նախաշեմին, և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը՝ ապամոնտաժելով իր հեռարձակող սարքավորումները, փաստացի կեթերազրկվի անորոշ ժամանակով: