Ամերիկացի տիեզերագնաց Քրիստինա Քոխը ռեկորդ է սահմանել կին տիեզերագնացների շրջանում. միայնակ թռիչքով՝ նա տիեզերքում է գտնվում ռեկորդային երկար ժամանակ: Այդ մասին հայտնում է CNN-ը:
Հայտնի է, որ Քոխը ՄՏԿ է ժամանել մարտի 14-ին:
Նշվում է, որ դեկտեմբերի 28-ի դրությամբ նա տիեզերքում է արդեն 289 օր:
Այսպիսով, այս պահի դրությամբ, Քոխը գերազանցեց տիեզերագնաց Պեգի Վիթսոնի ռեկորդը՝ իր ցուցանիշով մեկ օր առաջ անցնելով նրանից:
Սպասվում է, որ նոր ռեկորդակիրը ՄՏԿ-ում կմնա մինչև 2020 թվականի փետրվարը: