Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուսի Ֆելիպե Սկոլարին նշել է «Մունդիալ-2014»-ում հավաքականի 4 ավագների անուները: Նրանք են ՊՍԺ-ի պաշտպան Տիագու Սիլվան, «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիզը, «Տորոնտո»-ի դարպասապահ Ժուլիո Սեզարը և «Ֆլումինենսե»-ի հարձակվող Ֆրեդը:
Սկոլարին խոստովանել է նաև, որ արդեն կողմնորոշվել է այն 23 ֆուտբոլիստների հարցում, որոնք հավաքականի կազմում հանդես կգան ամռանը հենց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
«Ես կասկածներ չունեմ: Այնուամենայնիվ, պետք է սպասեմ եվրոպական առաջնությունների ավարտին: Երբեք չես կարող իմանալ, թե ինչ կարող է լինել»,- Սկոլարի խոսքերն է փոխանցում Radio America-ն:
Նշենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ամբողջական կազմը Սկոլարին կներկայացնի մայիսի 7-ին:









































