Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի կայանատեղիներից մեկում անհայտ անձինք ավտոմեքենաներից կրակ են բացել մարդկանց վրա, որոնք մասնակցում էին երաժշտական տեսահոլովակի նկարահանումներին: Այս մասին հայտնել է նահանգի շերիֆը:
Միջադեպի հետևանքով մահացել է երկու մարդ․ կա վեց վիրավոր:
Շերիֆի խոսքով, զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ միջադեպը տեղի է ունեցել մարդաշատ վայրում և կրակոցներ էլ շատ են եղել:
ԴԵպքի մանրամասները պարզվում են: