Tuesday, 14 05 2024
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը

Փաշինյանը դրեց վերջակետը․ այնուամենայնիվ՝ ինչո՞ւ «հերոսացնել» Հրայր Թովմասյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․ «Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում: Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը: Աննան այս ակցիաներն անում էր, որովհետև արտակարգ դրությունից, սպանությունից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետև կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել: Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»:

Գրեթե, անկասկած, Փաշինյանն արձագանքում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ երեկ տեղի ունեցած իրադարձություններին, մանավանդ, որ օրվա «հերոսն» ու նրա աջակիցները բաց տեքստով խոսում էին քաղաքական հետապնդումների մասին։ «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի», ուստի էդ ամբողջի մասին խոսելն ուղղակի, մի օր կխոսեմ էդ ամբողջի մասին։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ, և ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների, այլ քաղաքական պրոցեսների մեջ է ներգրավված, և այս առումով մենք բաժանվեցինք, ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց», – մասնավորապես ասել էր Հրայր Թովմասյանը։

Իհարկե, Թովմասյանն ու նախկին համակարգը ներկայացնող նրա փոքրաթիվ աջակիցները խոսում են վիրտուալ ճնշումների ու առհասարակ՝ հարակից խնդիրների մասին, սակայն համառորեն խուսափում են հարցերից, որոնք վերաբերում են բուն քրեական գործին, որն, իհարկե, որևէ կապ չունի սահմանադրական արդարադատության հետ։ Մյուս կողմից՝ 2015-ի սահմանադրական փոփոխությունների հեղինակ Հրայր Թովմասյանը չի պարզաբանում, թե ինչու էին դրանցով ՍԴ նոր կարգավորումները հետաձգվում մինչև 2035թ, արդյո՞ք պատճառն այն չէր, որ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման օպերացիայի կարևոր բաղադրիչ էր համարվում Հրայր Թովմասյանի փաստացի նշանակումը ՍԴ նախագահի պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանը երկվա գրառմամբ փաստացի հասկացրել է, որ փոխզիջում չի լինելու ու, ըստ ամենայնի, առաջիկա ամիսներին ՍԴ հարցում հանգուցալուծում ենք ունենալու։

Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու է իշխանությունը հապաղել անցած մեկ ու կես տարիներին կամ ինչու է ՍԴ ճգնաժամը կարգավորվում նման անորակ օրենքներով։ Օրինակ՝ եթե Հրայր Թովմասյանը հիմա հրաժարական տա, ապա օգտվելու է վաղ կենսաթոշակի հնարավորությունից՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ։ Իսկապես դժվար է հասկանալ մեր քաղաքական իշխանության, խորհրդարանական մեծամասնության տրամաբանությունը։

Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու Թովմասյանի քրեական գործը «տաքացվեց» վաղ կենսաթոշակայինին վերաբերող օրենքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ՝ այն դեպքում, երբ Թովմասյանին հնարավոր էր մեղադրանք առաջադրել ավելի վաղ, եթե ունենայինք արդյունավետ քննություն։

Ե՞րբ է իշխանությունը հասկանալու, որ հնարավոր չէ ՍԴ ճգնաժամը արդյունավետ հանգուցալուծել՝ Թովմասյանին «հերոսացնելով»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի բացառում, որ Մայր օրենքում փոփոխությունները կարող են ուղղված լինել նաև ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որը անկախ է, անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիր իշխանությունից, [այլ] անկախ է որևէ շրջանակների ազդեցությունից։ Սահմանադրական դատարան, որը ոչ թե ընդդիմություն է, այլ Սահմանադրական դատարան է։ Եվ, այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ մեր պատկերացրած Սահմանադրական դատարանը, որը օրվա քաղաքական իշխանության համար ցավոտ կլինի։ Բայց Սահմանադրական դատարանը երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն»,- երեկվա ասուլիսում ասել է նախարարը։

Սահմանադրական փոփոխությունները միակ լեգիտիմ ճանապարհն են, որը հնարավոր կդարձնի ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարումը՝ գործընթացին մասնակից դարձնելով հասարակությանը ու զերծ մնալով քայլերից, որոնք կարող են միանշանակ չընկալվել անգամ միջազգային հանրության կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում