Saturday, 20 06 2026
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին

Բոլորի համար «ընդունելի» դիսոնանս

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը երևի այդքան քաղաքական հայտարարություններ չի արել, ինչքան վարչապետի պաշտոնը ստանձնելու մի քանի օրերի ընթացքում: Եվ սա այն դեպքում, երբ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, մեղմ ասած, առավել քաղաքական է, քան գործադիր իշխանության ղեկավարի նշանակովի պաշտոնը: ԱԺ-ն է երկրի թիվ մեկ քաղաքական օրգանը, ամբիոնը, քաղաքական ասպարեզը: Իսկ այստեղ Հովիկ Աբրահամյանը մի քանի տարիների ընթացքում ավելի քիչ քաղաքական էր, քան մի քանի օրերի ընթացքում՝ վարչապետ նշանակվելուց հետո:

Ինչ ասես արժեին նրա հայտարարությունները՝ ի պատասխան ՀԱԿ-ին և Ռոբերտ Քոչարյանին: Այս հայտարարություններում կարծես թե մի շատ ուշագրավ նրբերանգ է նկատվում: Այս մասին կարծես այնքան էլ չի խոսվում, թեև Հովիկ Աբրահամյանը բնականորեն այս օրերին հայկական մեդիա և փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում է: Երբ նրան Սերժ Սարգսյանը նշանակում էր վարչապետ, ՀՀԿ գործկոմի նիստում ներկայացնելով թեկնածությունը, Սերժ Սարգսյանը շատ ուշագրավ հայտարարություններ արեց այն կապակցությամբ, որ Հովիկ Աբրահամյանի հետ խոսել է նաև թիմային միասնականության, այդ կապակցությամբ թիմի ներսում մտահոգությունների մասին և հավաստիացումներ ստացել միասնականության ամրապնդման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, այս ամենն իրականացվում էր «բոլորի համար ընդունելի վարչապետ» տրամաբանության ներքո:

Այսինքն՝ ըստ էության, կարծես, առկա է եղել մի իրավիճակ, երբ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, որ կլինի բոլորի համար ընդունելի՝ նկատի ունենալով, ամենայն հավանականությամբ, ոչ իշխանական քառյակը, և այս ամենով հանդերձ՝ հավաստիացրել, որ ՀՀԿ-ի թիմային միասնականությանը ոչինչ չի սպառնա:

Քառյակի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի պահվածքը վկայեց, որ Աբրահամյանը իրապես «բոլորի համար ընդունելի է», սակայն մյուս կողմից՝ նրա վերաբերյալ արված հայտարարությունները, ըստ էության, կասկածի տակ դրեցին ՀՀԿ-ի թիմային միասնականության մասին Աբրահամյանի հավաստիացումները: Իսկ սա նշանակում է արդեն ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի դելեգիտիմացում, հեղինակազրկում, անվստահություն նրա հանդեպ, քանի որ նա, ըստ էության, ընկալվում է ոչ իշխանականների հետ իշխանական թիմին դավաճանող կերպար:

Այսինքն՝ այստեղ արդեն նա գործ ունի ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ողջ ՀՀԿ-ի դժգոհության հետ: Այս իսկ պատճառով էլ Աբրահամյանը շտապում է ըստ էության բավական հատու կերպով կասեցնել իրեն անուղղակիորեն ՀՀԿ-ի դեմ օգտագործելու ենթատեքստ պարունակող հայտարարությունների փորձերը, իսկ այդ կապակցությամբ պատասխաններում նա ակնհայտորեն անձնական որակումների է դիմում երևի թե այն պատճառով, որ այդ դաշտում ըստ երևույթին խախտում են պայմանավորվածությունները իր հետ և իրեն փորձում օգտագործել Սերժ Սարգսյանի դեմ:

Այս դաշտում ակնհայտորեն առաջացել է որոշակի անհամաձայնություն, գործողությունների և դիրքավորումների ապասինխրոնիզացիա. կա՛մ Հովիկ Աբրահամյանը չի պահում խոստումը և վարչապետ նշանակվելով՝ փորձում է հընթացս փոխել կանոններն ու խաղի տրամաբանությունը և չդառնալ քառյակի գործիք, այլ միգուցե քառյակը իր համար գործիք դարձնել, կա՛մ էլ քառյակն է փորձում խախտել նախնական պայմանավորվածությունը և հասնելով նրան, որ Հովիկ Աբրահամյանն այլևս վարչապետ է, փորձում է ժամանակ չկորցնել ու նրան օգտագործել ներիշխանական հավասարակշռությունը փոխելու համար:

Բոլոր դեպքերում ակներև է, որ այս հարթությունում առկա է դիսոնանսը, ինչն էլ Հովիկ Աբրահամյանին ստիպում է զբաղվել բուռն քաղաքականությամբ՝ այն դեպքում, երբ տնտեսական վիճակը նրան քիթ սրբելու հնարավորություն չի տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում