Իտալական Fendi նորաձևության բրենդը, որը հայտնի է կաշվից աքսեսուարներով ու մորթիով, ի պատիվ Լոնդոնում նոր բուտիկի բացման, գործարկում է բարեգործական նախագիծ, որի շրջանում հանրաճանաչ կանայք կմասնակցեն Fendi Peekaboo պայուսակների դիզայնին:
Արդեն հայտնի է, որ նախագծին կմասնակցի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, երգչուհի Ադելը, ճարտարապետ Զախա Խալիդը, նկարչուհի Թրեյսի էմինը, մոդելներ Կարա Դելևինը ու Ջերի Հոլը, գրում է Vogue.ua-ն:
Fendi-ի բուտիկը Նյու Յորքում բացվում է մայիսի 1-ին, իսկ արդեն մայիսի 2-ին նրանց հեղինակային պայուսակները կհանվեն վաճառքի: Դրանցից գոյացած գումարները կփոխանցվեն Kids Company ընկերությանը, որն օգնում է Բրիստոլի ու Լոնդոնի աղքատ ընտանիքների երեխաներին:









































