McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի ծաղրածու Ռոնալդ Մաքդոնալդը փոխել է ոճը՝ գրում է The Los Angeles Times-ը: Մասնավորապես, ընկերության խորհրդանիշը դեղին կոմբինիզոնի փոխարեն կկրի ժիլետ և տաբատ: Փոխվել է նաև կարմիր-սպիտակ վերնաշապիկի կտրվածքը:
«Հատուկ դեպքերի» համար ծաղրածուին տվել են թիթեռնիկ-փողկապ և կարմիր պիջակ: Թերթը նշում է, որ Մաքդոնալդը, ինչպես նախկինում, կկրի դեղին ձեռնոցներ և ֆիրմային կարմիր կոշիկներ:
Նոր կոստյումի դիզայներն է Էնն Հուլդ-Ուորդը, որը «Թոնի» թատերական մրցանակի է արժանացել «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացման հագուստների համար:








































