Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է թուրքական պետության և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (PNS) ռազմական համագործակցության մասին հուշագիրը: Հրամանագիրը հրապարակել է Resmi Gazete պաշտոնական պարբերականը:
Ինչպես նշվում է, փաստաթուղթը ստորագրվել է երկու պետությունների ներկայացուցիչների կողմից Ստամբուլում, նոյեմբերի 28-ին:
Հուշագիրը ենթադրում է զինծառայողների կրթություն և պատրաստում, իրավական դաշտի ձևավորում և Թուրքիայի և Լիբիայի զինված ուժերի միջև հարաբերությունների ամրապնդում: