Յուրաքանչյուր բանական մարդ պետք է ամեն ինչ անի, որ ի վերջո Ցեղասպանություն իրականացնողը ճանաչի և հայցի ներողամտություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Ես կարծում եմ` ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլև ամբողջ մեր Սփյուռքը, համայն հայությունը, պայքարել և պայքարում են, որ հասնեն արդարության, իսկ այն երկրները, ովքեր հասկանալով այս ամենը և շիտակ դիրքորոշում ընդունելով (իսկ դրանց թիվը մեծ է) հստակ հայտարարել և ընդունել են Ցեղասպանությունը, գնալով այդ երկրների ցանկն ավելանում է և սա տեսանելի է»,- ասաց նա:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի` նախօրեին արված հայտարարությանը` Մարգարյանը նշեց, որ սա քայլ առաջ էր, որը, սակայն, կարելի է կապել նաև իր առաջիկա ընտրությունների հետ, թեև ընդհանուր առմամբ` մի փոքիկ քայլ առաջ է: Պատգամավորի խոսքով` գնալով պետք է հասնել նրան, որ առաջին հերթին հենց թուրք ժողովուրդը ճանաչի Ցեղասպանությունը, քանի որ իր մեղքը չընդունած հանցագործը ծնում է նոր հանցանքներ:
Մանրամասները` տեսանյութում:












































