Նորաձևության թրենդները կրկնվելու սովորություն ունեն: 1990-ականներին կարճ թոփերը թիվ մեկ թրենդ էին, իսկ վերջին շրջանում այն սկսեց իր մասին հիշեցնել հայտնի դիզայներների աշխատանքներում:
Աստղերը նման թրենդի նկատմամբ անտարբեր չմնացին՝ իդեալական կազմվածքը նման զգեստների մեջ ցուցադրեցին Միրանդա Քերն ու Ռիհաննան, Ավրորան, ինչպես նաև Շեյլին Վուդլին, Ջեսիկա Ալբան, Շանել Իմանը և ուրիշներ:
Ներկայումս աստղերը նախընտրում են կարճ թոփերը, շալվարները, փեշերը և բարձր գոտկատեղով շորտերը:
Նրանցից շատերը բաց փորով ներկայանում են ոչ միայն երեկույթներին, այլև կինոպրեմիերաներին ու նորաձևության բրենդի ընթրիքին:
Բաց փորը համարվում է գարուն-ամառ-2014-ի «ամենախորամանկ» թրենդը»: Որոշակի վարպետություն է պետք նման զգեստ կրելիս ունենալ ոչ թե վուլգար, այլ էլեգանտ տեսք:












































