Sunday, 19 07 2026
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը

Ուզունյանը գնաց. Հայաստանի կասկածի նոր առիթը

Տեղեկություն է տարածվել, որ դատավոր Սամվել Ուզունյանը, որը Հոկտեմբերի 27-ի գործի դատավորն էր, Հայաստանից փախել է Մոսկվա: Առայժմ այդ տեղեկությունը հերքված չէ: Նրան ներկայումս մեղադրում են 50 հազար դոլար կաշառք ստանալու համար: Ուզունյանն ընդ որում փախել է հենց այն ժամանակ, երբ նրան պատրաստվում էին ձերբակալել: Նա Հայաստանից, այսպես ասած, փախած հերթական պաշտոնյան է, որը հանգրվանում է Ռուսաստանում: Կհամալրի՞ Ուզունյանն այնտեղ բարեհաջող հանգրվանողների շարքը, որի, այսպես ասած, վերջին համալրումն Ալրաղացի Լյովն էր՝ Լևոն Սարգսյանը: Նրան շաբաթներ առաջ ձերբակալեցին և հիմա քննում են արտահանձնման հարցը:

Այս պատմություններում, սակայն, կա մի էական հանգամանք՝ արդյոք այդ հարցը ունի՞ որևէ նշանակություն կամ իմաստ հայ-ռուսական երկկողմ հարաբերության այն տրանսֆորմացիայի համատեքստում, որ տեղի է ունենում թավշյա հեղափոխությունից հետո: Այդ հարաբերության բազմավեկտոր նշանակալիության և աշխարհաքաղաքական կարևորության հարցին անդրադարձել ենք բազմիցս՝ թե՛ Հայաստանի և ռեգիոնալ անվտանգության, թե՛ Հայաստանի համաշխարհային դերի ու նշանակության համատեքստում:

Այդ առումով Ռուսաստանում փախած և ապաստան ստացած մի քանի հայաստանյան օդիոզների հարցը որքան հնչեղ է դառնում հայկական լրահոսում, գործնականում նույնքան էլ մանրանում և անգամ չնչին է դառնում հենց լայն աշխարհաքաղաքական համատեքստում, որ պարունակում է հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի խնդիրը: Այդ իմաստով Հայաստանը կորցնո՞ւմ է ռուսական «ապաստանության» այդ դրսևորումից, թե՞ խորքային առումով ստանում խաղաքարտ, որը կարող է ներկայացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Անկասկած է, որ ներկայումս տեղի է ունենում դիրքային պայքար, բավականին համառ և կոշտ պայքար, որում ներգրավված են, իհարկե, ոչ միայն հայկական համակարգի տարաբնույթ շերտեր, այլ նաև ռուսական իսթեբլիշմենտի տարբեր ֆունկցիոնալ դերակատարներ՝ տարբեր շահերով: Իսկ այդ պայքարի առանցքային մաս է այն, որ կողմերը փորձում են միմյանց ներկայացնել տարբեր պահանջներ և դիտողություններ:

Այդ առումով էր նաև հատկանշական Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական «Նուվել դԱրմենի» ամսագրին, որտեղ նա նշում էր՝ եթե Ռուսաստանը կարող է կասկածներ ունենալ Հայաստանի հանդեպ, ապա նույնքան էլ Հայաստանը կարող է ունենալ կասկածի իրավունք: Այդ համատեքստում տեղի ունեցող երևույթը, որը կարծես թե ստանում է, այսպես ասած, կանոնավոր բնույթ, դառնում է բազմաշերտ և կարող է արտահայտել բավականին խորքային զուգահեռ իրողություններ:

Ուզունյանն անշուշտ կասկածի առիթն է: Պարզապես այս դեպքում անշուշտ առաջանում է մի հարց՝ դա Հայաստանի՝ Ռուսաստանի՞ն «կասկածելու» առիթն է, ըստ այդմ՝ խաղաքարտ դիրքային պայքարում, թե՞ քաղաքացիների՝ Հայաստանի իրավապահ համակարգին կասկածի առիթ, որն արդեն ստանում է բոլորովին այլ իմաստ ու երանգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում