Thursday, 25 06 2026
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ

Ադրբեջանը հնձում է այն, ինչ ցանել է. Արցախի տարածքները ինչ-որ մեկի գրպանում դրած կոնֆետ չեն, որ «վերադարձվեն»

Ղարաբաղյան հարցում բեկում արձանագրելու հնարավորություն է ստեղծվել՝ պնդում է հակամարտության կարգավորմանը հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ԵԱՀԿ-ին և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել։ Այն փակուղուց դուրս գալու  խորհուրդներ է պարունակում: Փաստելով, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ են հեռու միմյանցից, խումբը միաժամանակ պնդում է՝ բանակցությունները կարող են կանխել հնարավոր նոր էսկալացիան՝ տարածաշրջանում ռազմական ներուժի շարունակական ամրապնդման ֆոնին, և ճանապարհ հարթել հակամարտության վերջնական կարգավորման համար:

Զեկույցի հիմնական ուղերձն այն է, որ հայկական կողմը պետք է սառեցնի «Լեռնային Ղարաբաղին հարակից» տարածքների բնակեցումն ու զարգացումը, որի դիմաց Ադրբեջանը հայց չի ներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Զեկույցում նշված է ևս երկու ուղղություն՝ խաղաղապահ առաքելության տեղակայում և Ղարաբաղի կարգավիճակի որոշում, բայց այս երկու ուղղությունները համարվել են անհեռանկար, այդ պատճառով հիմնական շեշտը դրվում է «Ղարաբաղին հարակից տարածքների» ճակատագրի վրա: Այդ տարածքները, ըստ զեկույցի,  պետք է «վերադարձվեն»:

ՄՃԽ տվյալներով՝ մոտ 17000 հայեր են ապրում «Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ընկած տարածքներում»: Նրանցից մոտ 4000-ը երեխաներ ու երիտասարդներ են, որոնք ծնվել են 1994 թվականից հետո: Հողի աճող պահանջարկը հանգեցրել է նրան, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո պաշտոնյաներն ու բնակչությունը լի են վճռականությամբ՝ պահպանելու այդ շրջանների նկատմամբ վերահսկողությունը: Անգամ նրանք, ովքեր ժամանակին այդ տարածքները դիտարկում էին գործարքի մաս, հիմա ցանկանում են պահել այն՝ նշված է զեկույցում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ երբ պարզվի, թե որտեղից է գալիս ցանկացած զեկույցի ֆինանսավորումը, պարզ կլինի նաև դրա բովանդակությունը: «Արդյոք մեզ պե՞տք է մեկնումեկն ասի, թե մենք խաղաղությունն ինչպես պետք է ընկալենք և ինչ անենք դրա համար։ Սա ո՛չ առաջին, ոչ էլ, իմ պատկերացմամբ, վերջին նմանատիպ հետազոտությունն է։ Մեր համապատասխան ինստիտուտները պետք է նրանց հետ աշխատեն և կարողանան թույլ չտալ, որ հակահայկական զեկույցներ հրապարակվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Մենք պետք է գիտակցենք, որ այսօր տարբեր խմբեր իրենց շահերից ելնելով տարբեր հայտարարություններ կարող են անել, տարբեր զեկույցներ հրապարակել։ Մեր խնդիրն անվտանգության դաշտում պետք է  մեր բանակն ու ռազմարդյունաբերությունը հզորացնելը լինի,  նաև՝ մեր ոգին, պետք է պահպանենք մեր միասնականությունը, որ բոլոր զեկույցներում սկսեն գրել, որ այլևս անհնարին է առևտրի մեջ մտնել։ Երբ գրում են՝ այսինչ բանը տալ, այնինչը տալ՝ ոնց որ շուկայում միրգ գնել լինի։ Իրականությունն այդպես չէ, ու պետք է ամեն ինչ անենք, որ իրենք էլ այդ ընկալումն ունենան»։

Ըստ Պողոսյանի՝ իրենք հանդիպել են տարբեր մարդկանց, նաև՝ Հայաստանում, ովքեր իրենց բացատրել են անվտանգության, իրավական տեսանկյունից, թե ինչ է նշանակում  վերադարձնել այլ երկրի հաշվին ինչ-որ տարածք. «Արցախն ունի իր իրավական դաշտը, որն ամրագրվում է իր Սահմանադրությամբ։ Երբ ինձ հարցնում են հողեր հանձնելու մասին, ես պատասխանում եմ՝ եկել եք ինձ՝ ՀՀ քաղաքացուն, հարցնում եք, որ ի՞նչ։ Արցախի Հանրապետության տարածքները որևէ մեկի գրպանում դրված կոնֆետ չեն ու շուկայական հարաբերությունների առարկա չեն։ Եթե իրենք էլ այդ գիտակցության են գալիս՝ ուրախ եմ, որ նման մոտեցում ունեն։ Այդ թեմայով կա երկու կողմ, որ կարող է նստել ու իրար հետ խոսել՝ Ադրբեջանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության ներկայացուցիչները։ Դրա համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունն ու նստի նրա հետ խոսի։ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Բացի այդ՝ տարածաշրջանային անվտանգության իմաստով Հայաստանն ունի իր շահերը, և  լավ կլինի, որ այդ սեղանի շուրջ նստած լինի։ Եթե նրանք դա գիտակցեն ու իրենց զեկույցում կոչ անեն, որ այդ նույն Ադրբեջանին կոնֆլիկտը խանգարում է զարգացման ու ժողովրդավարության համար, ապա թող ճանաչի Արցախն ու նստի բանակցի հենց Արցախի հետ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ տարածքներ  վերադարձնելու թեզը շրջանառվում է տարիներ շարունակ, բայց ապարդյուն: «Ցավոք սրտի, դա մշտապես  շատ է  հետաքրքրել ադրբեջանական կողմին և դրվում է շրջանառության մեջ իբր հետագա տարրերը հնարավոր դարձնելու  համար։ Դա անընդունելի է  բոլոր առումներով, և այն հղումը հայկական կողմին, որ դա համարում է անհնարին, միանգամայն արդարացված է, որովհետև նախքան այդ հարցը արծարծելը անհրաժեշտ է նախևառաջ ատելության պրոպագանդայի դադարեցում և պատժում. պատրա՞ստ է  Ադրբեջանը, իհարկե՝ոչ։ Ադրբեջանը պետական մակարդակով  դա  է համարում ընդունելի և շարունակելու է այդ պրոպագանդան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը հարցադրում է անում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է  ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման  իրավունքը. «Հստակ է, որ պատրաստ չէ, ավելին՝ ասում է, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գոյություն չունի։  Ադրբեջանը պատրա՞ստ է  նրան, որ  բացառի ռազմական ճանապարհով հարցի լուծումը՝ որպես անքննելի բարի կամքի դրսևորւմ, եթե միտված են բանակցային ճանապարհով խնդիրը լուծելուն. ո՛չ, պատրաստ չէ։ Բաքուն   ընդունելի է համարում այն, որ ատրճանակը պահի Հայաստանի գլխին ու փորձի միակողմանի զիջումներ պոկել։ Եվ երբ այս պայմաններում Հայաստանը ասում է՝ կորե՛ք գնացեք, տարածքի հարց չեմ ուզում քննարկել՝ զարմանալի չէ։ Ադրբեջանը ինչ ցանել է, այն էլ հնձելու է»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում