Tribeca նյույորքյան փառատոնին Chanel-ի երեկոները արդեն լավ ավանդույթ են դարձել: Նորաձևության հայտնի տունը կինոյին և կինոյի գործիչների նվիրված իր երեկոներն արդեն իններորդ տարին է անցկացնում, գրում է spletnik.ru-ն:
Այս անգամ արարողությանը այցելել են Կառլ Լագերֆելդի արվեստի երկրպագուները, որոնց թվում են Լիլի Օլդրիջը, Անյա Ռուբիկը, Ջովաննա Բատտալյան, Աննա Զյուրովան, Ջուլիա Ռեսթաուն-Ռոյթֆելդը և այլք:
Լուսանկարիչների առջև է հայտնվել նաև Tribeca-ի հիմնադիր Ռոբերտ Դե Նիրոն կնոջ՝ Գրեյս Հայթաուերի հե, փառատոնի պատվավոր հյուրն է եղել նաև Սոֆի Լորենը, որին երեկոյին ուղեկցել է որդին՝ Էդուարդո Պոնտին:











































