«Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազամուղերի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ուժի մեջ են մտել ստորագրելուց անմիջապես հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության պարզաբանմանը: Միացյալ նահանգները գազամուղերի շինարարությանը մասնակցող ընկերություններից պահանջում են անմիջապես դադարեցնել աշխատանքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 21-ին ստորագրել է 2020 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեն, որն իր մեջ նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն է ներառում։