Ուղիղ եթերի ժամանակ ինչ ասես՝ կարող է տեղի ունենալ: Այսպես՝ Զատկի տոնին նվիրված հաղորդման ուղիղ եթերի ժամանակ ամերիկյան WBIR-TV1 ալիքի հաղորդավարները ստիպված են եղել ինչ-որ կերպ արձագանքել այն իրավիճակին, երբ ստուդիա բերված ճագարները հանկարծակի սկսել են բազմանալ, հաղորդում է Metro-ն:
Զատիկին նվիրված հաղորդումը անսպասելի ընթացք է ստացել, երբ ճագարները սկսել են ուղիղ եթերում սեռական ակտ կատարել: Հաղորդավարները ծիծաղել են և արագ այլ սյուժեի են անցել, որը պատահական զուգադիպությամբ՝ երեխաների ծննդին է նվիրված եղել:







































